23:04
Ձայնագրության գրավոր թարգմանություն

Տեսա- և ձայնագրությունների գրավոր վերծանումը տվյալ նյութի փոխակերպումն է գրավոր տեքստի: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերծանված տեքստի թարգմանություն:  ONES թարգմանչական ընկերությունն ապահովում է այդ թարգմանությունների ճշգրտությունը և համապատասխանությունը ցանկացած լեզվի, որպեսզի ուղերձը լինի պարզ և համապատասխանի լեզվի կանոններին:  Մեր թարգմանիչներից յուրաքանչյուրը մասնագիտացված է որոշակի ոլորտին վերաբերող տեքստերի թարգմանության մեջ, այսպիսով, մենք ունենք թարգմանիչներ, որոնք տիրապետում են տարբեր ոլորտների տերմինաբանությանը և առանձնահատկություններին, ինչպես նաև ունակ են բարձր որակով թարգմանել տեսա- և ձայնագրություններ: Թարգմանությունը կատարելուց հետո տեղի է ունենում սրբագրում և պատվիրատուի ցանկության դեպքում՝ գեղարվեստական խմբագրում: Վերջինս կատարում է այն խմբագիրը, ում համար թարգմանության լեզուն համարվում է մայրենի: ONES թարգմանչական ընկերությունը յուրաքանչյուր աշխատանքի համար ընտրում է առավել համապատասխան թարգմանչի՝ դրանով ապահովելով թարգմանության բարձր որակ:

  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄ

Պատվիրատուն ուղարկում է տեսա-ձայնագրություն՝ մատնանշելով, թե ինչ լեզվով կամ լեզուներով է անհրաժեշտ կատարել թարգմանությունը:

  • ԱՌԱՋԱՐԿԻ ՄՇԱԿՈՒՄ

ONES թարգմանչական ընկերության աշխատակիցն իրականացնում է պատվերի գնահատում և պատվիրատուին պատասխանում է, թե երբ պատրաստ կլինի այն, տեղեկացնում է պատվերի ճշգրիտ արժեքը:

  • ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատուն հաստատում է պատվերի նախահաշիվը:  

  •  ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՎԵՐԾԱՆՈՒՄ

ONES թարգմանչական ընկերությունը սկսում է նյութի գրավոր վերծանումը:

  • ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ONES թարգմանչական ընկերության աշխատակիցը սկսում է թարգմանության աշխատանքները: Եթե պատվերի շրջանակում անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով, աշխատանքը կատարվում է միաժամանակ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում պատվերը կատարվի:

  • ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՈՒՄ և ԽՄԲԱԳՐՈՒՄ

Կատարվում է թարգմանության սրբագրում, ինչպես նաև պատվիրատուի ցանկության դեպքում գեղարվեստական  խմբագրում: Գեղարվեստական խմբագրումը կատարում է այն խմբագիրը, ում համար տվյալ թարգմանության լեզուն համարվում է մայրենի:

  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

Պատվիրատուն ստանում է թարգմանված փաստաթղթերը:

 

Իմանալ արժեքը

Որպեսզի ստանաք գրավոր վերծանման և թարգմանության  ճշգրիտ արժեքը, գրեք մեզ՝ լրացնելով մեր կայքում զետեղված կոնտակտային ձևանմուշը, և մենք կկապվեք Ձեզ հետ,որպեսզի առաջարկենք Ձեզ համար առավել շահավետ և լավագույն առաջարկը:

Կատեգորիա: Ձայնագրության գրավոր թարգմանություն | Դիտումներ: 30 | Ավելացրեց: avvadirector | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0