22:42
Գրավոր թարգմանություններ ցանկացած լեզվից և ցանկացած լեզվով

Нашептывание

ONES թարգմանչական ընկերությունն ավելի քան հարյուր լեզուներով կատարում է ցանկացած ծավալի և տեսակի գրավոր թարգմանություններ:

ONES կազմակերպությունն ունի գրավոր թարգմանությունների իրականացման 9-ամյա փորձ, տեքստերը վերաբերում են տարաբնույթ բնագավառների՝ դեղագործական բնույթի արտոնագրերից և օգտագործման հրահանգներից սկսած մինչև ներկայացուցչական գովազդային թռուցիկներ:

Գրավոր թարգմանություն

Արտասահմանյան շուկայի համար նախատեսված ցանկացած արտադրանքի անբաժանելի մասն է կազմում համապատասխան տարածաշրջանում օգտագործվող լեզվով ապրանքի մասին տեղեկատվության գրավոր թարգմանությունը: ONES թարգմանչական ընկերությունն ապահովում է այդ թարգմանությունների ճշգրտությունը և դրանց համապատասխանությունը տվյալ լեզվի առանձնահատկություններին, որպեսզի ուղերձը լինի պարզ և լեզվի նորմերին համահունչ: Մեր թարգմանիչներից յուրաքանչյուրը մասնագիտացված է կոնկրետ բնագավառին վերաբերող տեքստերի թարգմանության մեջ, այսպիսով, մենք ունենք թարգմանիչներ, ովքեր տիրապետում են տարբեր ոլորտների տերմինաբանությանը և տեքստերի առանձնահատկություններին, ինչպես նաև ունակ են բարձր որակով թարգմանել առավել բարդ տեքստերը և ապրանքների կիրառման հրահանգները:

Ապրանքների օգտագործման հրահանգները թարգմանելիս թարգմանիչը պետք է տիրապետի անհրաժեշտ գիտելիքների և ունենա համապատասխան փորձ, քանի որ գրավոր թարգմանության ճշգրտությունից է կախված, թե որքանով է անվտանգ տվյալ ապրանքը սպառողի համար, և արդյոք նա կկարողանա հասկանալ՝ ինչպես կիրառել այն: Այդ իսկ պատճառով այսպիսի թարգմանություններ կատարելիս թարգմանիչը պետք է տիրապետի համապատասխան բնագավառում բավարար գիտելիքների, իմանա տերմինաբանությունը  և կոմպետենտ լինի: ONES թարգմանչական ընկերությունը  յուրաքանչյուր պատվերի դեպքում ընտրում է առավել համապատասխան թարգմանչի՝ դրանով ապահովելով գրավոր թարգմանչական ծառայության բարձր որակ:

ONES-ի թարգմանիչները մասնագիտացված են տարաբնույթ գովազդային նյութերի թարգմանության ոլորտում, որպեսզի գովազդային վահանակներն ու տեքստերը համապատասխանեցնեն յուրաքանչյուր թիրախային լսարանի և արտասահման շուկայի պահանջներին:

Čuksttulkošana

 

ONES կազմակերպության կողմից կատարված յուրաքանչյուր թարգմանություն կարող է վավերացվել կազմակերպության ղեկավարի և/կամ թարգմանչի ստորագրությամբ:

 

  • ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ONES թարգմանչական ընկերությունն ունի բազմամյա փորձ տարբեր բնագավառների գովազդային նյութերի թարգմանության ոլորտում:

 

  • ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարաբնույթ ապրանքների օգտագործման հրահանգների թարգմանության ժամանակ մենք ընտրում ենք առավել համապատասխան թարգմանիչների:

 

  • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրավաբանական բնագավառի հաստատությունների հետ երկարատև համագործակցության ընթացքում ONES թարգմանչական ընկերությունը ձեռք է բերել իրավաբանական տեքստերի թարգմանության յուրահատուկ փորձ:

 

  • ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարբեր արտադրական կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում ONES թարգմանչական ընկերությունը  կուտակել է արտոնագրերի թարգմանության հարուստ փորձ:

  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ONES թարգմանչական ընկերությունը ձեռք է բերել ֆինանսների, իրավաբանության և տնտեսագիտության ոլորտներին վերաբերող նյութերի թարգմանության առանձնահատուկ փորձ: Մեր թարգմանիչները տիրապետում են ֆինանսական ոլորտին հատուկ տերմինաբանությանը:

 

  • ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր թարգմանիչները լավ տիրապետում են տերմինաբանությանը և կարող են թարգմանության մեջ ներկայացնել ինչպես տեխնիկական,այնպես էլ զգացմունքային մանրուքները:

Իմանալ արժեքը

Որպեսզի  ստանաք գրավոր թարգմանչական ծառայության ճշգրիտ արժեքը, գրեք մեզ՝ լրացնելով մեր կայքում զետեղված կոնտակտային ձևանմուշը, և մենք կկապվեք Ձեզ հետ,որպեսզի առաջարկենք Ձեզ համար առավել շահավետ և լավագույն առաջարկը:

Կատեգորիա: Գրավոր թարգմանություն | Դիտումներ: 38 | Ավելացրեց: avvadirector | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0