23:17
Իրավաբանական և բժշկական փաստաթղթերի թարգմանություն

Իրավաբանական թարգմանությունը պահանջում է թարգմանչի նրբանկատություն և իրավաբանական ոլորտում թրծվածություն: Իրավաբանական տեքստերին բնորոշ են տերմինների բազմազանությունը, բարդ ձևակերպումները ու փոխակերպումները: Իրավաբանական թարգմանությունների ժամանակ պետք է խորանալ յուրաքանչյուր նախադասության մեջ՝ հաշվի առնելով նույնիսկ կետադրությունը: Իրավաբանական տեքստերի վրա աշխատում են իրական պրոֆեսիոնալներ:  ONES թարգմանչական ընկերության մասնագետները տիրապետում են անհրաժեշտ լեզվաբանական և իրավական գիտելիքների, ինչը թույլ է տալիս պատվերը կատարել առավելագույնս գրագետ և ճշգրիտ՝ հաշվի առնելով շարադրանքի կառուցվածքի յուրահատկությունը:

ONES թարգմանչական ընկերությունը Ձեր հուսալի գործընկերն է, որ ստուգված է ժամանակով:

Մենք գիտենք ամեն ինչ իրավաբանական թարգմանությունների մասին:

ONES թարգմանչական ընկերությունն իրականացնում է իրավաբանական բոլոր տեսակի փաստաթղթերի թարգմանություն, ներառյալ՝ համաձայնագրեր, պայմանագրեր, հավաստագրեր, կանոնադրություններ և կանոնադրական փաստաթղթեր, իրավական և նորմատիվ ակտեր, դատական փաստաթղթեր,տենդերների համար փաստաթղթեր և այլն:

Մեր ընկերության մասնագետները տարբեր երկրների օրենսդիր բազայի թարգմանության մեծ փորձ ունեն:

Ընկերությունը նաև պաշտոնապես վավերացնում է իրավաբանական փաստաթղթերը,որը դրանց տալիս է իրավական ուժ: Առավել հաճախ ընտրվում է իրավաբանական փաստաթղթերի նոտարական վավերացումը: Վավերացման այս ձևը համարվում է  արտասահմանյան փաստաթղթերին իրավական ուժ տալու վերջին փուլը:

Մեր ընկերությունում իրավաբանական փաստաթղթերի թարգմանություն պատվիրելու առավելություններից մեկն է համարվում կոնֆիդենցիալության պահպանումը: Բարձր գնահատելով հաճախորդների  վստահությունը ՝ տրամադրված ինֆորմացիայի հետ կազմակերպությունում վերաբերում են շատ մեծ պատասխանատվությամբ:

Իրավաբանական փաստաթղթերի թարգմանությունն իրականացվում է միայն որակավորված մասնագետների կողմից, ովքեր լավ են տիրապետում  իրենց աշխատանքին և պատրաստ են ցանկացած լեզվով կատարել թարգմանություն: Յուրաքանչյուր իրավաբանական փաստաթուղթ ունի շարադրման իր յուրահատուկ կառուցվածքը: Բացի դրանից այստեղ առկա են նաև իրավաբանական թեմատիկայով տերմինների բազմազանություն, բարդ ձևակերպումներ և փոխակերպումներ:  Ցանկացած բարդության իրավաբանական տեքստերի թարգմանության իրականացման համար անհրաժեշտ է ամբողջությամբ ըմբռնել յուրաքանչյուր մտքի, նախադասության էությունը՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև կետադրությունը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր պատվերի վրա աշխատում են որակավորված մասնագետներ, որ ունեն հսկայական փորձ և գիտելիքներ տվյալ ուղղության վերաբերյալ: Յուրաքանչյուր աշխատակից ունի որոշակի գիտելիքներ միջազգային իրավունքի ոլորտում, ուստի ցանկացած իրավաբանական թարգմանություն իրականացվում է ամենաբարձր մակարդակով, առավելագույնս ճշգրիտ,լայնածավալ և նախապես պայմանավորված ժամկետներում:  

Եթե անհրաժեշտություն կա կատարել շտապ կամ մեծ պատվերներ, ապա ONES թարգմանչական ընկերությունը թարգմանության աշխատանքներին կներգրավվի փորձառու թարգմանիչների, սրբագրիչների խումբ: Բոլոր պատրաստի աշխատանքներում պահպանվում է տերմինների կիրառման միասնականությունը, քանի որ բոլոր աշխատակիցներն էլ աշխատում են նույն բազայի հիման վրա: Յուրաքանչյուր պատվերի ավարտին խմբագրի կողմից կատարվում է նյութի սրբագրում, որպեսզի ձևակերպումների մեջ զերծ մնան անգամ աննշան  անճշտություններից:

 

Մենք թարգմանում ենք նաև բժշկական հետազոտությունների արդյունքներ, բժշկական տեղեկանքներ, քաղվածքներ, անամնեզներ, էպիկրիզներ, հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև բժշկական և դեղագործական գրականություն, բարդ հոդվածներ, զեկույցներ, գիտական աշխատանքներ:

Մենք թարգմանում ենք ռուսերենից  գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ եվրոպական լեզուների և հակառակը: Անկախ նրանից՝ տոն է թե ոչ աշխատանքային օր, գրեք մեզ,փաստաթղթերը ընդունվում են էլեկտրոնային փոստի միջոցով շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Նամակներին պատասխանում ենք հիմնականում 30 րոպեի ընթացքում

Մինչև 5 էջ ծավալ ունեցող բժշկական փաստաթղթի թարգմանությունը որպես կանոն պատրաստ է լինում 1–2 օրերի ընթացքում: Ձեր փաստաթղթերի փաթեթի թարգմանության պատրաստ լինելու ժամկետն իմանալու համար, ուղարկեք այն մեր էլեկտրոնային փոստին կամ կապվեք մեզ հետ հետադարձ կապի միջոցով: 

Կատեգորիա: Իրավաբանական փաստաթղթերի թարգմանություն | Դիտումներ: 28 | Ավելացրեց: avvadirector | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0