22:44
Կոնֆիդենցիալ փաստաթղթերի թարգմանություն

 ONES թարգմանչական ընկերությունը խստորեն հետևում է կոնֆիդենցիալության սկզբունքին, որն ամրագրված է LVS ISO/IEC 27001:2013 ինֆորմացիոն անվտանգության կառավարման Ստանդարտով:  

 Փաստաթղթերի հանձնման և առաքման գործընթացը խստորեն վերահսկվում է թարգմանչական ընկերության կողմից ՝ խուսափելու համար այդ փաստաթղթերի կամ դրանց բովանդակությանը որևէ երրորդ անձի ծանոթացմանը:

    Ներմուծվել է այն փաստաթղթերի և նյութերի պատվերների մշակման հատուկ գործընթաց,որոնք հաճախորդը համարում է առավել կոնֆիդենցիալ:  Այսպիսի թարգմանությունները թարգմանչական ընկերության կողմից իրականացվում են մասնագիտացված համակարգչային համակարգի միջոցով՝ բացառելով թարգմանվող փաստաթղթերի կրկնօրինակման կամ բազմացման հնարավորությունը, ինչպես նաև ներառելով անվտանգության լրացուցիչ տարրեր: Փաստաթղթերի թարգմանությունն առավել պատասխանատու գործընթաց է,որը խորհուրդ է տրվում վստահել միայն մասնագետների: ONES թարգմանչական ընկերությունն տարիների ընթացքում  ապացուցել է իր կոմպետենտությունը և ունակությունը մատուցել որակական և հուսալի ծառայություններ կոնֆիդենցիալ փաստաթղթերի թարգմանության ոլորտում՝ համագործակցելով Լատվիայի, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող տարբեր բնագավառների առաջատար կազմակերպությունների հետ:  

ONES թարգմանչական ընկերության առավելություններն են՝ երկար տարիների փորձը և համախմբված աշխատակազմը, որը ստեղծվել է՝ ընտրելով ոլորտի լավագույն մասնագետներին, ինչպես նաև մշտապես վերապատրաստում ու կատարելագործում է իր աշխատակիցներին:  Կոմպետենտ և պատասխանատու աշխատանքային թիմը կարևորագույն նախապայմաններից մեկն է,որ անհրաժեշտ է կոնֆիդենցյալ փաստաթղթերի հուսալի և ճշգրիտ թարգմանություն ապահովելու համար՝ համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման Ստանդարտի:

 

  • ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ

Հաճախորդը կարող է ուղարկել թարգմանության համար կոնֆիդենցիալ փաստաթղթեր էլեկտրոնային տարբերակով՝ կոդավորված տեսքով կամ տպագիր վիճակում՝ ծրարի մեջ, կնքված և գրված, թե ինչ լեզվով կամ լեզուներով պիտի թարգմանվի:

  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Linearis-ի թարգմանիչները սկսում են թարգմանությունը հատուկ համակարգչային համակարգում՝ հետևելով կոնֆիդենցիալ նյութերի մշակման հատուկ ընթացակարգին: 

  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏ

Հաճախորդը ստանում է թարգմանված փաստաթղթերն իր կողմից նախընտրելի տարբերակով (տպագրված կամ էլեկտոնային թվայնացված տարբերակով):

  • ԼՐԱՑՈՒՑԻՉ  ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

Թարգմանությունների ճշգրտությունն իր ստորագրությամբ վավերացնում է թարգմանիչը կամ թարգմանչական ընկերության ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև թարգմանությունների նոտարական վավերացումը, որն ապահովում ենք Լատվիայի Հանրապետության նոտարական ընկերության հետ համագործակցության շնորհիվ:

 

Իմանալ արժեքը

Որպեսզի ստանաք կոնֆիդենցիալ փաստաթղթերի թարգմանչական ծառայության ճշգրիտ արժեքը, գրեք մեզ՝ լրացնելով մեր կայքում զետեղված կոնտակտային ձևանմուշը, և մենք կկապվեք Ձեզ հետ,որպեսզի առաջարկենք Ձեզ համար առավել շահավետ և լավագույն առաջարկը:

Կատեգորիա: Կոնֆիդենցիալ թարգմանություն | Դիտումներ: 25 | Ավելացրեց: avvadirector | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0