22:48
Լոկալիզացիա

 Լոկալիզացիան դա այլ լեզվի և մշակույթի առանձնահատկությունների նկատմամբ պրոդուկտի ադապտացիան է կամ ծրագրային ապահովումը:  Դա կարևոր դեր է խաղում արտասահմանյան շուկաներում պրոդուկտի առաջխաղացման գործում: ONES թարգմանչական ընկերության պրոֆեսիոնալ թարգմանիչները տիրապետում են տարբեր ոլորտների տերմինաբանությանը և առանձնահատկություններին:  Դրանով մենք երաշխավորում ենք, որ տեղեկատվությունը ոչ միայն կթարգմանվի, այլ նաև կհարմարեցվի թիրախային շուկայի առանձնահատկություններին՝ ապահովելով լեզվի ժամանակակից կիրառումը և դրա համապատասխանությունը տվյալ մշակույթի մենթալիտետին:  Տեղայնացումից հետո կատարվում է տեքստի սրբագրում, որը կատարում է այն սրբագրիչը, ում համար թարգմանության լեզուն համարվում է մայրենի:

ONES-ի թարգմանիչները մասնագիտացված են տարաբնույթ գովազդային նյութերի թարգմանության մեջ և թարգմանվող տեքստերը հարմարեցնում են արտասահմանյան շուկայի և թիրախային լսարանի պահանջներին:  Գրավոր թարգմանության բարձր որակն ապահովելու համար ONES թարգմանչական ընկերությունը յուրաքանչյուր տեքստի համար ընտրում է առավել համապատասխան  թարգմանչի: ​​​​​​

Լոկալիզացիայի փուլերը.

1. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄ
 Պատվիրատուն ուղարկում է թարգմանության նյութը (բնագիր նյութը)՝ նշելով, թե ինչ լեզվով կամ լեզուներով պետք է թարգմանվի:

2. ԱՌԱՋԱՐԿԻ ՄՇԱԿՈՒՄ
ONES  թարգմանչական ընկերության աշխատակիցն իրականացնում է պատվերի գնահատում և պատվիրատուին պատասխանում է, թե երբ պատրաստ կլինի այն և տեղեկացնում է պատվերի ճշգրիտ արժեքը:

3. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Պատվիրատուն հաստատում է պատվերի նախահաշիվը:  

4. ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ONES թարգմանչական ընկերության աշխատակիցը սկսում է թարգմանության աշխատանքները: Եթե պատվերի շրջանակում անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով, աշխատանքը կատարվում է միաժամանակ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում պատվերը կատարվի: 

5. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՈՒՄ և ԽՄԲԱԳՐՈՒՄ
Կատարվում է թարգմանության սրբագրում, ինչպես նաև պատվիրատուի ցանկության դեպքում գեղարվեստական  խմբագրում: Գեղարվեստական խմբագրումը կատարում է այն խմբագիրը, ում համար տվյալ թարգմանության լեզուն համարվում է մայրենի: Անհրաժեշտության դեպքում աշխատանքներին կարող է ներգրավել նաև գովազդային տեքստերի ստեղծող, ով կօգնի կարգախոսների և նոր տեքստի ստեղծման հարցերում: 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ
Պատվիրատուն ստանում է թարգմանված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող է նոտարի կողմից վավերացվել:

 

 

Իմանալ արժեքը

Որպեսզի ստանաք թարգմանության և լոկալիզացիայի ճշգրիտ արժեքը, գրեք մեզ՝ լրացնելով մեր կայքում զետեղված կոնտակտային ձևանմուշը, և մենք կկապվեք Ձեզ հետ,որպեսզի առաջարկենք Ձեզ համար առավել շահավետ և լավագույն առաջարկը:

 
 
Կատեգորիա: Լոկալիզացիա | Դիտումներ: 39 | Ավելացրեց: avvadirector | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0